Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում վստահ հաղթանակ է տարել
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի գործակցությամբ`հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի է ունեցել IBA պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ են դուրս եկել նաև հայ բռնցքամարտիկները։
Օլիմպիական խաղերի մասնակից, Ախուրյանի Այգաբաց բնակավայրի բնակիչ Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակիչի շրջանակում WBA Ասիայի չեմպիոնական գոտու համար պայքարել է Ռուսաստանը ներկայացնող Վիտալի Խուդակովի հետ`գրանցելով փայլուն և վստահ հաղթանակ:
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
«Շնորհավորում եմ մեր ուժեղ մարզիկին, մեծ հաղթանակները առջևում են»,- ասված է գրառման մեջ:
Կարծիքներ