Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Ելիսեյան պալատ

Մակրոնը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահականի մամուլի հաղորդագրությունը Մակրոն-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ

Հեռախոսազրույց ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ պարոն ՆիկոլՓաշինյանի հետ: Նախագահը շնորհավորել է Վարչապետին վերանշանակման կապակցությամբ։ Ի պատասխան Հայաստանի խնդրանքին, Հանրապետության Նախագահը իրազեկել է առաջիկա շաբաթներին COVID-19-ի դեմ պատվաստանյութի 200 000 դեղաքանակ ուղարկելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին:

Պատվաստանյութը կուղարկվի Act-A նախաձեռնության շրջանակում և մեր եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված: Պարոն Մակրոնը և պարոն Փաշինյանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին աճող լարվածությանը: Հանրապետության նախագահը վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և հիշեցրել տարածաշրջանում կայունության վերահաստատման համար բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում