Վահագն Խաչատուրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.
Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Կարծիքներ