Նշված գուլպաները ՀՀ ԶՈՒ-ին չեն պատկանում, պիտակները կեղծ են. ՊՆ-ն՝ հրապարակման հետքերով

Նշված գուլպաները ՀՀ ԶՈՒ-ին չեն պատկանում, պիտակները կեղծ են. ՊՆ-ն՝ հրապարակման հետքերով

ՊՆ-ից հայտնում են, որ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերտառությամբ հրապարակումը և հրապարակման մեջ առկա լուսանկարը: 

 

«Նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, այդպիսի գուլպաներ ՀՀ պաշտպանության նախարարությունը ձեռք չի բերել, իսկ պիտակները կեղծ են: 

 

Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու  նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում