Ֆրանսիան՝ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է. Փաշինյան

Ֆրանսիան՝ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի Հայաստան ժամանելուն, նշել է, որ հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Այս մասին վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ֆրանսիան՝ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է։ Ֆրանսիայի Կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող 1-ին ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան էր ժամանել Ֆրանսիայի Կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Երկրորդ ինքնաթիռը կժամանի նոյեմբերի 27-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում