Վարդան Տողանյանն ու Սերգեյ Վերշինինը քննարկել են ԼՂ-ում առկա խնդիրների լուծման հարցը
Հուլիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինն ընդունել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանին՝ նրա խնդրանքով: Այս մասին տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ տարբեր բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի շրջանում առկա խնդիրների լուծման համատեքստում ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների և գործակալությունների ներգրավման խնդրին:
Կարծիքներ