Հայաստանում այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ. Նիկոլ Փաշինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Եղեգնաձորում հանրահավաքին ներկա գտնվողների հետ 1 րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տվածների հիշատակը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ նախընտրական քարոզարշավի 10 օրվա ընթացքում ժողովուրդը զարգացրել է քաղաքական գործընթացը և հասցրել նախահեղափոխական վիճակի:
«Հայաստանում այսօր ստեղծված է հեղափոխական իրավիճակ, այն տարբերությամբ, որ 3 տարի առաջ մենք անում էինք ոչ բռնի, թավշյա հեղափոխություն: Այս անգամ հասունացել է կրկին ոչ բռնի, ոչ թավշյա, սակայն այս անգամ պողպատե հեղափոխության ժամանակը: Վաղը՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ին կլինի ճշմարտության ժամը և ՀՀ քաղաքացիները տասնյակ հազարներով պետք է մեկտեղվեն Երևանի Հանրապետության հրապարակում՝ ի ցույց դնելու ակնհայտը, որ ժողովրդի առաջ խաղ չկա»,- նշեց Փաշինյանը:
ՔՊ-ն Եղեգնաձորում տեղի ունեցած հանրահավաքը ավարտեց երթով:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին:
Կարծիքներ