ԱՄՆ-ը կարող Է Իրանի նկատմամբ պատժամիջոցները մեղմացնել սոսկ բանակցություններ սկսվելուց հետո. Axios
ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ Է քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը սոսկ Թեհրանի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցություններ սկսվելուց հետո: Մարտի 10-ին այդ մասին հայտնել Է Axios լրատվական պորտալը:
«(Ջո) Բայդենի վարչակազմը պատրաստ Է քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը սոսկ կողմերի միջեւ բանակցությունների վերսկսումից հետո եւ սոսկ փոխադարձ գործընթացի շրջանակում»,- նշում Է պորտալը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի մի աղբյուր: ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց Իրանի հետ Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) դուրս գալու մասին: Այդ համաձայնությունն Իրանի հետ ստորագրվել Էր 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշատական անդամների եւ Գերմանիայի կողմից՝ Թեհրանի միջուկային մշակումների շուրջը ծագած ճգնաժամի կարգավորման նպատակով:
Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս նախազգուշացրել Է ԱՄՆ-ին ԳՀՀՊ վերադարձնելու պատրաստակամության մասին: Այնուամենայնիվ առայժմ ամերիկյան կառավաությունը գործնականում ոչ մի կարեւոր քայլ չի կատարել այդ ուղղությամբ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 2-ին իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցում նախազգուշացրել Է, որ ԳՀՀՊ-ն ենթակա չԷ քննարկման եւ այն պահպանելու միակ եղանակը Վաշինգետոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումն Է: Մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին ավելի վաղ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը բաց Է Իրանի հետ դիվանագիտական երկխոսության համար, բայց մտադիր չԷ մեղմացնել միակողմանի պատժամիջոցները, որոնք ժամանակին սահմանվել են Թեհրանի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ