Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
Թաիլանդի Պհուկետ քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում մրցահարթակ էին դուրս եկել գերծանր քաշային ծանրորդները:
+109 կգ քաշային կարգում հանդես եկած Վարազդատ Լալայանը երկամարտի 463 կգ արդյունքով վաստակեց ոսկե մեդալ ու դարձավ աշխարհի գավաթի չեմպիոն՝ անհամեմատ մեծ առաջատարությամբ հետևում թողնելով մյուս մրցակիցներին:
Այս քաշային կարգում հանդես էր գալիս նաև մեր մյուս գերքաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը մրցանակային տեղ չզբաղեցրեց: Երկամարտի 440 կգ արդյունքով նա 4-րդն է:
Կարծիքներ