Ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ
Նովոսիբիրսկում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ։
97 կգ Հայկ Խլոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։ Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, կիսաեզրափակչում նա հանդիպել էր աշխարհի գործող չեմպիոն կուբացի Ռոսիլոյին և անհասկանալի մրցավարական որոշուման հետևանքով զիջել մրցակցին։
Բրոնզե մեդալների համար կպայքարեն նաև Հայկ Մելիքյանը և Հրաչյա Պողոսյանը։
Կարծիքներ