ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է միջազգային կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:

 

Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:

 

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

 

Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:

 

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Շահինյանը:

 

Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում