Գագիկ Ծառուկյանին վերաբերող բռնաբարության գործի նյութերը հրապարակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող բռնաբարության գործի նյութերը տարածելու վերաբերյալ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության հավաքելը, տարածելը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործն ուղարկվել է ՔԿ։
Կարծիքներ