Քաոսին կողմ է միայն ՀՅ Դաշնակցությո՞ւնը. Սփյուռքում մյուս կուսակցությունները չեն միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիդեռլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքի «Անի» հայ համայնքի վարչության ատենապետ Լևոն Սարգիսը իր ղեկավարած կազմակերպության անունից հայտարարել է, որ աջակցում են Հայաստանի օրինական իշխանությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Լևոն Սարգիսը հայտնել է նաև, որ Սփյուռքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է միայն Դաշնակցությունը, իսկ մյուս կուսակցությունները չեն միացել այդ պահանջին:
«Օրհասական այս պահին ներքին քաղաքական լարված վիճակն ու մեր ազգի մեջ պառակտումը կարող է հանգեցնել մի քաոսի, որն էլ կարող է պատճառ դառնալ մեր երկիրը դեպի անդունդ գահավիժման»,- իրենց դիրքորոշումը հիմնավորել է Լևոն Սարգիսը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ