Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է Դրանսիի Շոայի հուշահամալիր և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսին
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Դրանսիի Շոայի հուշահամալիր և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Միջոցառմանը ներկա են եղել Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի հանձնակատար Կլեր Մուրադյանը և Ֆրանսիայի ԱԳՆ դիվանագիտական արխիվի տնօրեն Նիկոլա Շիբայեֆը։
Այցելության ընթացքում դեսպան Տոլմաջյանը ծանոթացել է նաև հուշահամալիրի՝ Շոային նվիրված հիմնական ցուցադրությանը։
Կարծիքներ