Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարության հետ

Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարության հետ

Հուլիսի 1-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

 

Նախ դեսպան Վ․ Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի է ունեցել հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

 

Կողմերն արտահայտել են իրենց հաստատակամությունը կազմակերպելու հնարավորինս արդյունավետ համագործակցություն՝ արդի օրակարգի պայմաններում երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ։

 

Ապա տեղի է ունեցել դեսպան Վ․Կարապետյանի հանդիպումն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։

 

Նախարարը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում