Ռոմանո․ Չավին կշարունակի գլխավորել Բարսելոնան
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չհեռանալ կատալոնական թիմից։ Այս մասին հայտնել է իտալացի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Ռոմանոն հայտնել էր, որ Չավին և «Բարսելոնան» դեռևս համաձայնության չեն եկել, թե արդյոք կշարունակե՞ն համագործակցությունը, թե՞ ոչ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ հանդիպումից հետո Չավին ընդունել է «Բարսելոնայի» պայմանները։ Նա կշարունակի աշխատանքը գլխավոր մարզչի պաշտոնում։
Նշենք, որ հունվարին Չավին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Վերջերս ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է այն տեղեկությունը, որ Չավին կարող է վերանայել իր որոշումը։
Չավիի ներկայիս աշխատանքային պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի
Կարծիքներ