ԱԺ նիստը սկսելու համար կրկին քվորում չապահովվեց
ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը սկսելու համար քվորում չապահովվեց:
Գրանցվեց ընդամենը 7 պատգամավոր:
Նիստը նախագահող Լենա Նազարյանը հայտնեց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
Արդեն երրորդ օրն է, որ ԱԺ նիստը սկսելու համար քվորում չի ապահովվում:
Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը հիմնականում նախընտրական քարոզարշավ են իրականացնում:
Հայաստանում հունիսի 7-ին մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, այն կտևի մինչև հունիսի 18-ը: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
Կարծիքներ