Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայում առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն:

«Արմենպրես»-ն ընթերցողներին է ներկայացնում բոլոր տիտղոսները, որոնք Հենրիխ Մխիթարյանը նվաճել է կարիերայի ընթացքում:

Հայաստանի առաջնությունում Մխիթարյանը «Փյունիկ»-ի կազմում դարձել է Հայաստանի 5-ակի չեմպիոն, եռակի սուպերգավաթակիր և մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթը:

Ուկրաինայում հայ ֆուտբոլիստը «Շախտյոր»-ի հետ նվաճել է 7 տիտղոս. նա դարձել է Ուկրաինայի եռակի չեմպիոն, Ուկրաինայի եռակի գավաթակիր, Ուկրաինայի սուպերգավաթակիր:

Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանը դարձել է Գերմանիայի կրկնակի սուպերգավաթակիր:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հետ հայ կիսապաշտպանը դարձել է Անգլիայի լիգայի և Սուպերգավաթի հաղթող: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Մխիթարյանը նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը։ 

Իտալական «Ռոմա»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:

Իտալական «Ինտեր»-ի հետ Մխիթարյանը դարձել է Իտալիայի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Սուպերգավաթը և դարձել է 2023/24 մրցաշրջանի չեմպիոն: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում