Վարչապետի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Նարեկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Նարեկ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Կարծիքներ