Բայդենը հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմի մեջ մտնող երկրների մշտական ներկայացուցիչների հետ

Բայդենը հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի ԱԽ-ի կազմի մեջ մտնող երկրների մշտական ներկայացուցիչների հետ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մարտի 18-ին վիրտուալ ձեւաչափով հանդիպում Է անցկացրել ՄԱԿ-ում այն երկրների մշտական ներկայացուցիչների հետ, որոնք մտնում են համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմի մեջ, եւ նրանց կոչ Է արել միջոցներ ձեռնարկելու Մյանմայի, Լիբիայի, Սիրիայի, Եմենի եւ Եթովպիայի խնդիրներով: Մարտի 18-ին այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես նշված Է հայտարարության մեջ, Բայդենը հանդիպմանն «ընդգծել Է ԱՄՆ-ի հանձնառությունը գլոբալ առաջատարության արժեքավորված մոտեցմանը եւ համագործակցության վերականգնմանը միջազգային ինստիտուտների, հատկապես ՄԱԿ-ի հետ»:

Միացյալ Նահանգների ղեկավարը նշել Է «աշխարհում գործընկերների հետ եւ միջազգային ինստիտուտների միջոցով փոխգործակցելու» կարեւորությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում, ինչպես նաեւ տնտեսական վերականգնման նպատակով:

Նախագահը նաեւ «նշել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործողությունների անհրաժեշտությունը լայն շրջանակի տարածաշրջանային ճգնաժամերի կապակցությամբ, այդ թվում Բիրմայում (Մյանմայում), Եթովպիայում, Լիբիայում,. Սիրիայում եւ Եմենում: Բայդենի օգնականանները նաեւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչներին ծանոթացրել են «ԱՄՆ-ի գերակայություններին, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխմանը եւ տարածաշրջանային անվտանգությանը: Հայտարարության մեջ բերված չԷ ան մշտական ներկայացուցիչների ցուցակն, ովքեր մասնակցել են հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում