Պուտինն ասել է՝ միջազգային գործերում որն է ամենակարևորը
Միջազգային գործերի ամենակարևոր գործոնները կանխատեսելիությունն ու կայունությունն են, բայց Ռուսաստանը վերջին տարիներին չի տեսել, որ ԱՄՆ-ը դրանք ցուցադրի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Նա [ԱՄՆ նախագահ Բայդենը] մի բան է ասում, ես՝ մեկ այլ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե Բայդենը հենց Ռուսաստանին է մեղադրում աշխարհում անկայունություն ստեղծելու մեջ: Մեր հռետորաբանությունը տարբերվում է տարբեր հարցերում, բայց եթե հիմա ինձ հարցնեք, ես կասեմ: Միջազգային գործերում ամենակարևորը կանխատեսելիությունն ու կայունությունն է»:
«Եվ ես կարծում եմ, որ վերջին տարիներին մենք չենք տեսել դա մեր ամերիկացի գործընկերների կողմից»,- ասել է ՌԴ նախագահը:
Կարծիքներ