Հարցերի լուծման կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին ուղիղ երկխոսությունն է. Վեդանտ Պատել

Ուղիղ երկխոսությունն է հարցերի լուծման և կայուն ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներիվաշինգտոնյան հանդիպմանը
«Ակնկալում ենք այս ամիս Վաշինգտոնում հյուրընկալել ԱԳ նախարարների բանակցությունների նոր ռաունդը։ ԱՄՆ-ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը տեղի է ունենում տարբեր հարթակներում, այդ թվում առաջնորդների մակարդակով»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակը:
Հիշեցնենք՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը կմեկնարկի հունիսի 12-ին։
Կարծիքներ