Դեշամն արձագանքել է Մբապեի հասցեին քննադատությանը
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կտրուկ է պատասխանել այն հարցին, թե արդյոք իրեն թվում է, թե հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հեռու է իր լավագույն մարզավիճակից։ Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Եվրո-2024-ի չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Գրում է Armsport.am-ը։
«Նույնիսկ եթե նա 100%-ով պատրաստ չէ, այնուամենայնիվ, նրա ներկայությունն ազդում է հակառակորդների վրա և ստիպում հարմարվել: Ես գիտեմ դա։ Չե՞ք կարծում, որ նա արդեն մտել է պատմության մեջ։ Հաշվի առնելով այն, ինչ նա արդեն արել է: Նա ցանկանում է պատմության մեջ մտնել էլ ավելի մեծ չափով։
Նրա և բժշկական անձնակազմի հետ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի նա կարողանա խաղալ։ [Եվրո-2024-ին] նախապատրաստվելու ժամանակ նա նաև փոքր խնդիրներ ուներ մեջքի հետ, բայց Կիլիանը մեզ հետ է»,- Դեշամի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։
Կարծիքներ