Իսրայելի վարչապետը խորհրդակցություն Է հրավիրել Լիբանանից հերթական հրթիռակոծությունից հետո
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետն օգոստոսի 6-ին խորհրդակցություն կանցկացնի պաշտպանության նախարար Բենի Գանցի, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Ավիվ Կոխավիի եւ ուժային գերատեսչություների ղեկավարների հետ՝ Լիբանանից հրեական պետության հյուսիսի հերթական հրթիռակոծումից հետո, հայտնել Է վարչապետի դիվանատունը:
«Վարչապետը խորհրդակցություն կանցկացնի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի պետի եւ անվտանգության համակարգի ղեկավարության հետ»,- ասված Է հայտարարության մեջ: Բենետն «իրազեկված Է երկրի հյուսիսի իրադրւթյան մասին», հավելել են դիվանատանը:
Օգոստոսի 6-ին ավելի քան 10 հրթիռ Է արձակվել Իսրայելի հյուսիային շրջաններ Լիբանանից, դրանց մի մասը կալանվել Է, մնացածները պայթել են անվտանգ վայրում, իսրայելական բանակն արդեն սկսել Է հարվածներ հասցնել Լբանանի տարածքի արձակման կայանքներին, ավելի վաղ հայտնել Է բանակի մամուլի ծառայությունը: Դա արդեն հրեական պետության երրորդ հրթիռակոծումն Է Լիբանանից Իսրայելի՝ Բենետի գլխավորած կառավարության երդմնատվության պահից: Մինչ այդ Իսրայելի հյուսիսային շրջանները Լիբանանից հրթիռակոծման են ենթարկվել օգոստոսի 4-ին եւ հուլիսի 20-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ