Պուտինը կոչ է արել ԵԱՏՄ-ում կլիմայական տվյալների բանկ ստեղծել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ Է արել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ստեղծել կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքին վերաբերող բանկ:
«Առաջարկում ենք մտածել այն բանի մասին, որպեսզի Միությունում ձեւավորվի կլիմայական տվյալների եւ թվային նախաձեռնությունների, այդ թվում՝ ածխածնային հետքի հաշվառմանը վերաբերող բանկ: Այդ բանկից կկարողանային օգտվել մեր մասնակից երկրների այն բոլոր ընկերությունները, որոնք աշխատում են բնապահպանական իրադրության բարելավմանը նպատակամիտված նախագծերի վրա»,-ասել Է նա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվում Է տեսակոնֆերանսի ձեւաչափով:
Պուտինը նշել Է, որ ԵԱՏՄ-ի բոլոր երկրները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «կանաչ» տեխնոլոգիաների մշակման եւ ներդրման նկատմամբ, սեփական ինովացիոն նախագծեր իրականացնում այդ ոլորտում:
«Բայց, իհարկե, չի կարելի թույլ տալ, որ այդ թեման օգտագործվի որպես ինչ-որ սահմանափակումների եւս մեկ գործիք»,-ընդգծել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ