Սլովակիան հաղթեց նվազագույն հաշվով

Սլովակիան հաղթեց նվազագույն հաշվով

Եվրոպայի առաջնության խմբային փուլի օրվա երկրորդ խաղում ուժերը չափեցին Բելգիայի և Սլովակիայի հավաքականները։ 

Հանդիպման արդեն 7-րդ րոպեին սլովակ ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, աչքի ընկավ Իվան Շրանցը։ 

Բելգիայի ֆուտբոլիստները գոլից հետո փորձում էին խաղի ընթացքը բեկել իրենց կողմը, սակայն առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ 

56-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կարողացավ գրավել դարպասը, սակայն VAR համակարգով դիտումից հետո գոլը չեղարկվեց․ արձանագրվեց խաղից դուրս վիճակ։ 

87-րդ րոպեին Ռոնելուն կրկին հավասարեցրեց հաշիվը, սակայն այս անգամ էլ վիճելի պահին օգնության հասավ VAR համակարգը, և կրկին գոլը չեղարկվեց։ Այս անգամ արձանագրվեց ձեռքով խաղ։ 

Չնայած բելգիացիների ջանքերին՝ Սլովակիայի հավաքականը հաղթանակ տոնեց նվազագույն

հաշվով։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում