Ինտերը հաղթեց Միլանին և նվաճեց Սկուդետոն
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Գրում է Armsport.am-ը։
«Ինտերի» կազմում աչքի ընկան Աչերբին ու Թյուրամը, Պիոլիի թիմի կազմում՝ Տոմորին։
Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։
Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։
«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։
Կարծիքներ