Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչում են
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 10-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 231,3 միավորով 10-րդն է: Լավագույն եռյակում Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և Ֆրանսիայի թիմերն են:
Երիտասարդական ընտրանու կազմում առանձին գործիքների եզրափակիչ դուրս եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խատարյանը: Երկուսն էլ հանդես կգան նժույգ-թափերի վարժությունում: Եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին:
Մեծահասակների հավաքականից որակավորման փուլի արգելքը հաղթահարեցին Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր):
Կարծիքներ