Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը նվաճել է Եվրո 2024-ի ուղեգիր

Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը նվաճել է Եվրո 2024-ի ուղեգիր

Վրաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։

Ընտրական փլեյ-օֆֆի եզրափակիչում վրացիները հետխաղային 11-մետրանոցներով 4:2 հաշվով պարտության մատնեցին հույներին եւ նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր։

Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 0:0:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում