Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը ՝ նշելով, որ տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է Ղարաբաղի հարցի կարգավորումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Բացելով հանդիպումը՝ Փաշինյանն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է «տարածաշրջանային հարցեր»։

«Մեզ մոտ իրավիճակը լարված է մնում։ Մեր տարածաշրջանում գլխավոր հարցը մնում է ղարաբաղյան կարգավորումը։ Ցավոք, մենք տեսնում ենք նաև լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում», – հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ տեղեկացված է վերջերս Լաչինի միջանցքի փակման մասին։

«Լեռնային Ղարաբաղում մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Եվ ես հույս ունեմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր հարցերը»,- հավելել է Փաշինյանը։

Իր հերթին, Պուտինը նշել է, որ իրենք Հայաստանի վարչապետի հետ միշտ քննարկման հարցեր ունեն։

Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է։

«Ընթացիկ տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոսով, ինչը լավ դրական ցուցանիշ է ։ Այնուամենայնիվ, միշտ հարցեր կան, և ես ուրախ եմ դրանք քննարկելու նման հնարավորության համար», – ասել է Պուտինը։

Իր հերթին, Փաշինյանը հույս է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավմամբ կհաջողվի պահպանել այն դինամիկան (Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական փոխգործակցությունը – խմբ.), որն արդեն նախանշված է:

Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում