Բաց ֆուտբոլ էինք խաղում. Վահան Բիչախչյանը` Ղազախստանի դեմ խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Ղազախստանի դեմ խաղում տոնած հաղթանակը կարևոր քայլ է համարում դեպի Ազգերի լիգայի որակավորման փուլի մեկնարկը:
«Շատ լավ խաղ էր: Բաց ֆուտբոլ էինք խաղում: Երկու թիմերն էլ շատ գոլային պահեր ունեին: Հանդիպման սկիզբն էր շատ հաջող մեզ համար, բայց միջնամասում պասիվություն կար: Ամենակարևորն այն էր, որ կարողացանք գոլեր խփել ու հաղթել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Բիչախչյանը:
Ըստ կիսապաշտպանի, Սլովենիայի դեմ խաղում հավաքականն արժանի չէր պարտության, քանի որ այդ հանդիպման երկրորդ կեսում մի քանի լավ հնարավորություններ եղել են: Ի տարբերություն նախորդ ընկերական խաղի` ղազախների դեմ խաղում մեծ էր պրեսինգը:
«Այս հաղթանակը դրական ազդեցություն կունենա թիմի վրա: Ազգերի լիգայի մեկնարկից առաջ դրական էմոցիաներ ենք ստացել այս հաղթանակից»,-ասաց Բիչախչյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ընկերական խաղի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ղազախստանին և առավելության հասավ2:1 հաշվով:
Կարծիքներ