Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր

Արա Այվազյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 25-ին  հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: 


Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրա շուրջ ընթացող գործընթացներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին։

Նախարարները քննարկել են մարդասիրական ոլորտի խնդիրներ։ Երկուստեք ընդգծվել է ադրբեջանական կողմում պահվող բոլոր ռազմագերիների և պատանդների՝ հնարավորինս արագ հայրենադարձման անհրաժեշտությունը՝ այս առումով անթույլատրելի համարելով գործընթացը  խոչընդոտող ցանկացած քայլեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում