Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը ՌԴ նախագահի հետ:
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր:
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է խորհրդարանի ընտրություններում վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել, որ այս ծանր պայմաններում արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է ունենալ ժողովրդի վստահությունը, որը Նիկոլ Փաշինյանը վայելում է:
Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ այս տարվա ընթացքում սա Մոսկվայում իրենց երրորդ հանդիպումն է և շատ կարևոր առիթ է կրկին քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգը:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի սահմանային լարվածությանը:
Կարծիքներ