Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարին

Կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության որակավորման փուլի մինի-մրցաշարին

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 30-ից ապրիլի 4-ը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ – «ԼԱՖԿ ՍոԿալ» (ԱՄՆ)
Վիոլետա Մուսախանյան — «Վեստ Արմենիա-աղջիկներ»
Շողիկ Սարդարյան — «Ուրարտու-աղջիկներ»

Պաշտպաններ
Թահլիա Զադեյան – Ալբիոն Սան Դիեգո (ԱՄՆ)
Վալենտինա Գրիգորյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Լիլիթ Թևանյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Նաիրա Կատիկյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Գայանե Գրիգորյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Սվետլանա Ալեքսանյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Թամարա Սահակյան — «Շիրակ-աղջիկներ»
Էլինա Մարտիրոսյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Ռոզալինա Երիցյան — «Փյունիկ-աղջիկներ»
Մարիանա Վարդանյան — «Ուրարտու-աղջիկներ»

Հարձակվողներ
Շուշանիկ Հարությունյան — «Ուրարտու-աղջիկներ»
Նարինե Իսկանդարյան — «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Անժելա Ղարհամանյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Սուսաննա Վարդումյան — «Փյունիկ-աղջիկներ»
Միկա Պապյան — «Սյունիք-աղջիկներ»

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 5-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի-մրցաշարին։

Խաղացանկը՝ ստորև.

Ապրիլի 6 – Ֆարերյան կղզիներ — Հայաստան
Ապրիլի 9 – Հայաստան — Թուրքիա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում