Մբապեն խաղադաշտից հեռանալիս ասել է «շան որդի». Foot Mercato
Ֆրանսիայում նոր սկանդալ է հասունանում։ Լիգա 1-ի հերթական տուրում ՊՍԺ- գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն փոխարինել է Կիլիան Մբապեին, որը առաջացրել էֆուտբոլիստի ակնհայտ դժգոհությունը։ Այս ամենը չի վրիպել ֆուտբոլային լրագրողների և պարբերականների աչքից։
Ըստ հրապարակումների՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն փոխարինումից հետո, կարծես, վիրավորել է Լուիս Էնրիկեին:
Ինչպես գրում է Foot Mercato-ն, խաղադաշտից հեռանալիս Մբապեն ասել է՝ «շան որդի» և անմիջապես գնացել հանդերձարան։
Այս մրցաշրջանում Կիլիանը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 38 խաղում խփել է 38 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում:
Կարծիքներ