Վահան Նարիբեկյանը կարեւորել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցությունը

Վահան Նարիբեկյանը կարեւորել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցությունը

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների մշտական զարգացումը, միջազգային լավագույն փորձի փոխանակումը կարեւորել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն Աթենքում Հունաստանի խորհրդարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Գեորգիոս Միլոնակիսի հետ հանդիպմանը:
Վահան Նարիբեկյանը, շնորհավորելով Հունաստանի անկախության տոնը, կարեւորել է երկու բարեկամ երկրների խորհրդարանների աշխատակազմերի համագործակցությունը, որին նոր ազդակ է հաղորդել «Թվինինգ» ծրագիրը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունն առավել կխորանա՝ օգտագործելով «Թվինինգ» ծրագրի լայն հնարավորությունները: Նա հույն գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Գեորգիոս Միլոնակիսն ընդունել է հրավերը:
Կողմերն աշխատակազմերի հարաբերությունները նաեւ համատեղ նախագծերի իրականացման շրջանակում զարգացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում