Ճապոնիան 3,6 միլիոն դոլար անհետաձգելի օգնություն է տրամադրում Հայաստանին

Ճապոնիան 3,6 միլիոն դոլար անհետաձգելի օգնություն է տրամադրում Հայաստանին

Երեկ Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտության արդյունքում առաջացած մարդասիրական ճգնաժամի:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ օգնությունը նախատեսված է կենսական միջավայրի բարելավման համար, մասնավորապես՝ ապաստարանների վերանորոգում և բժշկական աջակցություն, ինչպես նաև օգնության տրամադրում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով՝ համապատասխանաբար 2 միլիոն, 1 միլիոն, 0,2 միլիոնը և 0,4 միլիոն դոլար։

Հայաստանում նախատեսվող օգնությունը հետևյալն է՝ 6 հիվանդանոցների բժշկական տեխնիկական ուսուցման և առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում, 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար, հիգիենայի միջոցների և այլ օգնության պարագաների տրամադրում մոտ 2 հազար 300 մարդու, 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում, ձմռան համար օգնության պարագաների տրամադրում շուրջ 4 հազար մարդու, 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում, 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում