ԱՄՆ-ն հայտնել է Պեկինում Օլիմպիադայի հնարավոր բոյկոտը դաշնակիցների հետ քննարկելու ցանկության մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցում լրագրողի հարցին պատասխանելիս հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է դաշնակիցների հետ քննարկել 2022 թվականին Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի բոյկոտի հարցը:
«Դե, դա այն է, ինչը մենք, անկասկած, ցանկանում ենք քննարկել, մենք, անկասկած, հասկանում ենք, որ համակարգված մոտեցումը կլինի ոչ միայն մեր, այլեւ մեր դաշնակիցների ու գործընկերների շահերի շրջանակում: Այնպես որ՝ դա հարցերից մեկն է, որն օրակարգում է ինչպես հիմա, այդպես էլ ապագայում, եւ եթե մենք ինչ-որ բանի մասին հայտարարելու բան ունենանք, անպայման դա կանենք»,- ասել է Նեդ Փրայսը:
Ավելի վաղ 180 իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել Պեկինում Օլիմպիադան բոյկոտելու կոչով՝ «կապված երկրում մարդու իրրավունքների խախտումների հետ»:
Կարծիքներ