Բանակի օրվա առիթով պաշտոնյաները Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առիթով բարձրաստիճան պաշտոնյաները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:
Զինվորական պանթեոնում էին փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և այլ նախարարներ: Պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Եռաբլուրում հերոսների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել, ծաղիկներ խոնարհել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հարգել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
Կարծիքներ