102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը՝ Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների չեմպիոն

102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը՝ Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների չեմպիոն

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 102 կգ քաշային Ալեքսանդր Լազարյանը երկամարտի 347 կգ արդյունքով (154+193 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում:

Հայ ծանրորդը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը:

Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 81 կգ քաշային Միլենա Խաչատրյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում:

Հայ մարզուհին երկամարտում ցույց է տվել 218 կգ (96+122 կգ) արդյունք ու արժանացել է փոխչեմպիոնի կոչմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում