ԱԺ-ն քննարկում է ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում Լևոն Սահակյանի թեկնածությունը
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Լևոն Սահակյանի թեկնածությունը:
Սահակյանը 2019 թվականից աշխատանքի է անցել ԱԺ-ում՝ նախ՝ որպես ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական, պատգամավորի օգնական, այնուհետև՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2021 թվականի սեպտեմբերից մինչ այսօր ԱԺ նախագահի խորհրդականն է:
Սահակյանն իր ելույթում անդրադարձավ ֆինանսական կայունության առկա վիճակին, մարտահրավերներին:
«Կենտրոնական բանկը պատշաճ մակարդակով իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները, չնայած նախորդ տարվա գնաճային բարձր ճնշումներին և համաճարակային ու ռազմական գործողությունների շոկերին»,- ասաց Սահակյանը:
2021 թվականին տնտեսության վերականգնման և գնաճի ցուցանիշներով Հայաստանը, ի տարբերություն զարգացած շատ երկրների, ավելի բարվոք տիրույթում է:
Կարծիքներ