Երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Երիտասարդի մոտ մարիխուանա է հայտնաբերվել

Արտաշատի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալները, հունիսի 14-ին Արտաշատի Օգոստոս 23-ի փողոցից, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել մի երիտասարդի։ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի 29-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։ Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում