Այրվում է մոտ 5 հեկտար խոտածածկույթ

Այրվում է մոտ 5 հեկտար խոտածածկույթ

Հունիսի 17-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղու վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով այրվում է մոտ 5 հեկտար խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։09-ին, մարվել՝ 14։28-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում