Ֆեյսբուքում գիտեն, թե ի՞նչ է անում Մանվելը Շուշիում

Ֆեյսբուքում գիտեն, թե ի՞նչ է անում Մանվելը Շուշիում

Այս օրերին, երբ մի փոքր ժամանակ ես գտնում և փորձում թերթել ֆեյսբուքյան օգտատերերի էջերը շատ ուշագրավ ու հետաքրական տեղեկությունների ես հանդիպում:

Եվ ահա ֆեյսբուքյան մի օգտատեր, ականատեսի աչքերով գրում է, որ Մանվել Գրիգորյանն այս օրերին երբ մամուլում տարբեր ուղերձներ է տարածում, հայրենասիրական կոչեր է հնչեցնում՝ փաստացի ընդամենը գտնվում է Շուշիի իր առանձնատանը և հետևյալ տպավորությունն է թողնում ականատեսների վրա, ովքեր միմյանց փոխանցում են նման կարծիքներ. «Դե ժողովուրդ ջան, հասկանու՞մ եք էլի, որ Մանվելն այլևս ո՛չ կենսաբանորեն, ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես չի կարող զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և ընդամենը փորձում է Արցախում գտնվելով ու Շուշիի իր առանձնատանն իր մի քանի մտերիմների հետ հանգստի ռեժիմ ընդունելով՝ ընդամենը զբաղվել սեփական կորսված հեղինակությունը հնարավորինս վերականագնելու փորձերով»:

Շարունակելով Մանվել Գրիգորյանին վերլուծելու թեման՝ ֆեյսբուքյան օգտատերը յուրովի է մեկնաբանում նրա անցյալի որոշակի դրվագներ՝ այդ ամենն իր սեփական տեսանկյունից կապելով ներկայի հետ. «Իհարկե, բոլորս լավ հիշում ենք, որ մեր տուշոնկայասեր Մանվելը՝ հատկապես նախկինների նախորդ տասնամյակում, այլևս Հայրենիքը մոռացած, զբաղված էր սեփական ռեկլամով, իր ծնունդներն էր կազմակերպում ամենայն շուքով ու բազմամարդ հավաքներով, ճոխ-ճոխ նվերներ էր հավաքում այդ ընթացում, անձնական օգտագործման ԵԿՄ էր ձևավորել, որտեղ փոքրից-մեծ զբաղված էին ծափիկ-ծափիկ ակցիաներ իրականացնելով ու «Զորավարին» հաճելի մասսայական տեսարաններ ապահովելով: Եվ սիրելի ժողովուրդ ջան, վերլուծենք նաև, որ եթե այդ ամենի փոխարեն հենց այդ տարիներին Մանվելը զբաղվեր իրական հայրենանվեր ծրագրերով ու իրեն բաժին ընկնող անիմաստ ու անօրինական ֆինանսներն ու տարբեր միջոցները ծառայացներ հայրենիքին՝ գուցե այսօր մեկ/հազարերորդական անգամ ավելի քիչ դժվարություններ ունենայինք»:

Ֆեյսբուքյան էջի հեղինակն իր գրառումը եզրափակել է նաև մի հետևյալ մտքով. «Ինչևէ… ով զարմանք, որ մարդիկ չունեն ամոթ և ամեն մի առիթ, նույնիսկ հայրենիքի համար ամենաբախտորոշ պահերն օգտագործում ու ծառայեցնում են իրենց նեղ անձնական շահերին: Այդպիսիններից է մերօրյա Մանվելը, ով երբ պետք է վերջապես հայրենիքի առաջ պատասխան տար իր արածների համար ու արդադատության առաջ կանգներ՝ հիվանդ ձևացավ, իսկ երբ շոուներ կան նկարելու՝ արագ առողջացավ  ու իսկույն հայտնվեց նկարահանումների վայրում»:

Հ.Գ. – Փաստորեն ֆեյսբուքն այս օրերին ունի նաև ուշադրության արժանի գրառումներ ևս, որոնք մեզ հուշում են, որ առաջիկայում պետք է լրագրողական մի հետաքննություն իրականացնենք, թե նմանօրինակ շոուներ սիրող անձանցից այս օրերին ովքե՞ր կան Արցախում և ինչո՞վ են իրականում զբաղված: Մանրամասները հաջորդիվ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում